ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է երկամսյա կալանքի տակ:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:
Մինչ դատարան տանելը ԱԱԾ քննչական վարչությունը Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Վ.Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նշենք, որ Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել: