Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր։
Անդրադարձ է եղել նաև հունվարի 17-ին պլանավորված դիտարկումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:
Կողմերն ընդգծել են կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և ամրացման, շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմերի ստեղծման անհրաժեշտությունը: