Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների

24

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթաքցը, եւ որոշվել է առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագրի ներկայացված հինգ տարբերակների, ինչպես նաեւ դրանց ֆինանսական գնահատականների քննարկում եւ ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Երկուստեք անդրադարձել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին “Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի կողմից ներկայացված համաձայնագրի քննարկման ընթացքին, երկաթուղու անշարժ գույքը որպես ՀՀ սեփականություն գրանցելու եւ դրանց տիրապետման իրավունքները “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ին փոխանցելու գործընթացին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ ներկայացվել է “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի նախնական կատարողականը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի Խորհրդի 55-րդ հերթական նիստի կազմակերպչական հարցերին: