Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանաշխատանքները ընթանում են

6

Օգոստոսի 19-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ընդունել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող “Սիբգիպրոտրանս” եւ “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերությունների ներկայացուցիչներին :

Հանդիպման ընթացում ռուսական ընկերության պատվիրակները մանրամասն նեկայացրել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հինգ տարբերակներից ընտրված նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքները: Նախարար Մ.Վարդանյանը ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել ընտրված տարբերակի հիմնավորումները: