Վայք-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է

12

Հոկտեմբերի 27-ին եղանակի կտրուկ վատթարացման հետևանքով, հանրապետության Վայք-Սիսիան ճանապարհահատվածում օրվա ընթացքում տեղացել է առատ ձյուն, տեղ-տեղ առկա է մերկասառույց:Գործի է դրվել ճանապարհային տեխնիկան: Ժամը 18.00-ի դրությամբ եղանակային պայմանները համեմատաբար մեղմացել են: Ճանապարհը բաց է երթևեկության համար: Այս մասին Ազատ Ձայն լրատվականին տեղեկացնում է ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության մամուլի բաժինը: