Վայքում 5 ամսական երեխա է մահացել

13

Մեկ շաբաթ առաջ Վայքում գրանցվել է երեխայի մահվան հերթական դեպքը:

Տեղեկության համաձայն, Վայքի Ազատեկ գյուղի բնակիչ Նվերի հինգ ամսական դուստր Սեդան կեղծ կրուպով հիվանդ է եղել: Որոշ բուժում ստանալուց հետո Վայքի բուժմիավորման մանկական բժշկուհի Փառանձեմը նրան պատվաստում է նշանակել:

Ծնողների մտահոգությանն ի պատասխան, թե երեխայի տարած հիվանդությունը խնդիր չի՞ հարուցի, բժշկուհի Փառանձեմը վստահեցրել է թե` ոչ մի խնդիր չի լինի:

Պատվաստման հաջորդ առավոտյան փոքրիկն այլևս չի արթնացել: Ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել իրականության հետ:

Հինգ ամսական երեխայի մահվան հանգամանքներն այժմ քննվում են ոստիկանությունում:

Վայքի հիվանդանոցում աշխատող բժշկուհի Փառանձեմի մասին տեղի բնակիչները լավ կարծիքի են: Նա հոգատար մասնագետի համբավ ունի:
Իսկ թե արդյոք երեխայի մահվան պատճառը կոնկրետ ինչն է եղել դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ Վայքի ծննդատանը ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպը բժշկի անհոգատար վերաբերմունքի արդյունքն են հանդիսացել: