ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ Փակ շուկայի շենքը վերականգնվելուց հետո պահպանելու է արտաքին իր տեսքը և կրկին շուկա է լնելու: «Ես չեմ քանդում: Սեյմսիկը տվել է թղթերը, որ հետնամասը լավ վիճակում չէր, ինքն իրեն քանդվել է: Մենք էլ վերականգնելու ենք ամբողջությամբ»:
Իսկ ինչ վերաբերվում է տանիքին, ապա իրենք թույլտվություն չունեն քանդելու, բայց այն ինքն իրեն է քանդվել, իսկ կամարներն իրենք կվերականգնեն ու մի քանի հարկ էլ փորում են, որ ավտոկանգառ սարքեն:
Ս. Ալեքսանյանը նաև վստահեցրեց, որ ինքը միայն սարքում է. «Ես իմ կյանքի մեջ միշտ սարքող եմ եղել: Ծերեթելիի բուդկեքը հիշո՞ւմ եք: Սաղ նորմալ կառուցվելու է նույն ձևով: Ես միշտ ուզում եմ լավ բան սարքած լինեմ ու միշտ լավ բան արած լինեմ: Ասում եմ ես` չի կորցնի, ուրեմն չի կորցնի»:














