Սևանա լճի «Գեղամա» լողափին հարող ջրային տարածքում հայտնաբերվել է մոտ 55-60 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` գոտկատեղից պարանով կապված բազալտե քարով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: