Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների` Արցախ այցելած անդամները կարող են հայտնվել Ադրբեջանի արտգործնախարարության «սեւ ցուցակում>: Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանությանը հանձնարարվել է ստուգել բրիտանացի պաշտոնատար անձանց արցախյան այցի մասին տեղեկությունները, ինչից հետո Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին ուղեկցած անձինք կընդգրկվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակիե մեջ>: