Սփրեդը կարագի անվան տակ վաճառողները կենթարկվեն պատասխանատվության

20

Երկուշաբթի օրը` նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Ինչպես արդեն Հանձնաժողովը տեղեկացրել է, կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ վաճառքի մեկ տասնյակից ավելի կետերից կատարվել է կարագի հսկիչ գնում և հանձնվել է լաբորատոր փորձաքննության:

Նիստի ընթացքում կհրապարակվեն բոլոր օրինախախտների անունները, ինչպես նաև փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ:
Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է ինչպես ներկրող, իրացնող, այնպես էլ կարագի տեղական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողերին: