«Այս երկխոսության հեղինակն ու տերը Սերժ Սարգսյանն է: Ե’վ սցենարիստը և’ բեմադրիչը Սերժ Սարգսյանն է, ուստի մենք զգուշացրել էինք մեր գործընկերներին, որ մի մտեք այն խաղի մեջ, որի սցենարիստը Սերժն է»,- ասում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանը համոզված է, որ երկխոսությունը «տապալված գործընթաց է», և նախագահ ճիշտ հաշվարկներ անելով կարողացավ` հասկանալ , որ ընդդիմությունը ընտրություններից բացի պայքարելու համար այլ լուրջ միջոցներ չունի և «հաշվելով ընդդիմության ղեկավարի ատամները»` կատարեց երկխոսության քայլ . «Նպատակը այս երկխոսության մոբիլիզացված ժեղովրդին փոշիացնելն է»:
«Սարդարապատ» շարժման համակարգողը մեկ այլ համոզմունք ևս ունի. «Մենք համարում ենք, որ ապրում ենք 3-րդ հանրապետության վախճանի ժամանակաընթացքում: Եվ պատճառը, որ չկայացավ 3-րդ հանրապետությունը այն է, որ թե’ իշխանության, թե’ ընդդիմության ղեկավարների մոտ ստրկամտությունն է իշխում»: Իսկ «Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքում մի լծակ կա. խորհրդարանական ընտրությունների ցուցակը ինքն է կազմելու»: