Ստեփանակերտցուն ջրանցքից հանեցին

7

Սեպտեմբերի 19-ին`ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական ավտոկայանի հարակից ջրանցքը մի քաղաքացի է մտել, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումը:
Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1931թվականին ծնված Հ. Օսեթյանը: