Ստեփանակետի օդանավակայանին կսպասակի հայկական ավիաընկեությունը

31

Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը թռիչքները Ղարաբաղ թույլատրելու է, և դրանք լինելու են միջազգային կազմակերպությունների կանոններին համապատասխան:

Մովսեսյանի խոսքով Արցախի օդանավակայանը օդանավեր չունի և թռիչքներն իրականացնելու է հայկական ավիաընկերությունը՝ 19 տեղանոց օդանավով: Թռիչքը կտևի 45-50 րոպե:
Ինչ վերաբերվում է օդանավակայանի վերագործարկման հետաձգմանը, Քաղավիացիայի պետը նշեց, որ թռիչքների ուշացումը կապված է ԼՂՀ ավիացիոն իշխանությունների ակտիվ աշխատանքի հետ. եթե ավարտեն, թույլտվությունները կտրվեն, սակայն առաջին չվերթի ժամկետը չնշեց:

Քաղավիացիայի պետի խոսքով՝ օդանավակայանը շատ լավն է, թռիչքուղին՝ նույնպես: