Սպանվել է զինվոր

11

Նոյեմբերի 19-ին, ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող:

Սպանվածը 1992 թվի ծնված Արեն Արմենի Սիմոնյանն է:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: