Սաիֆ-Ալ-Արաբ Քադաֆին Մուամար Քադաֆիի փոքր որդին սպանվել է ՆԱՏՕ-յի օդուժի հարձակման պատճառով այս մասին հայտարարել է Լիբիայի կառավարության խոսնակը:
Քադաֆին և իր կինը այդ ժամանակ եղել են իրենց 29-ամյա Սաիֆ-Ալ-Արաբ Քադաֆիի տանը` Տրիպոլիում, երբ ՆԱՏՕ-յի ռազմական ինքնաթիռով հարձակում է սկսվել:
Խոսնակի խոսքերով այս հարձակումը ուղղված էր հենց Մուամար Քադաֆիի դեմ:
Հայտարարվել է նաև, որ հարձակման ժամանակ սպանվել են նաև Լիբիայի ղեկավարի 3 թոռները, ում անունները չեն հրապարակվում: