Սուրբ Նշանի և Թումանյանի տան վերաբերյալ տեղեկությունները իրարամերժ են

17

«Շատ հեշտությամբ, երկու բառի խաղով, կարելի է երկու երկրների, ժողովուրդների միջև խնդիրներ ստեղծել: Եթե հրկիզում լիներ, այլ բան է, բայց հունվարի 1-ին հրավառության արդյունքում 10 օր կամաց սկսել է ծխալ ներսում, ինչը այլ իրավիճակ է»,- շեշտեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` խոսելով Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցու մասին:

Նախարարի խոսքով իրարամերժ են բոլոր տեղեկությունները, դա է պատճառը, որ նախարարությունը ինքն է մարդիկ ուղարկում սեփական աչքով տեսնելու իրավիճակը: «Ինչպես Հովհաննես Թումանյան թբիլիսյան տան, այնպես էլ Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում ծագած հրդեհի վերաբերյալ ստանում ենք իրարամեժ տեղեկություններ: Այս դեպքում նույնպես Հայաստանից պատվիրակություն է գործուղվել Վրաստան՝ ուսումնասիրելու, թե իրականում որն է եղել հրդեհի պատճառը»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա՝ վրացական կողմը խոստացել է հետագայում վերականգման աշխատանքներ իրականացնել և այս պահին հրատապ է, որ ամրակայման աշխատանքեր իրականացվեն, որպեսզի որևէ փլուզումից խուսափենք: