ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, ժամը 16.00-ի սահմաններում Տավուշի մարզի սողանքային գոտում երկաթգծի էքսկավատորը սկսել է հողահեռացման աշխատանքներ իրականացնել: Ներկայումս Տավուշի մարզում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարում Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերից և Երևանից ժամանած 133 փրկարար:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են նաև Այրումի երկաթուղային կայարանի անձնակազմից 15, իսկ Սանահինի երկաթուղային կայարանի անձնակազմից` 14 աշխատակից և 1 կռունկ, Տավուշի մարզային ոստիկանության 10 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար և ՀՀ պաշտպանության նախարարության 15 զինծառայող:
Տեղում հերթապահում է ճանապարհային ոստիկանության 3 մեքենա:
Անհետ կորած հինգ անձանց մասին ոչ մի հստակ տեղեկատվություն չկա: Նրանք են`
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)