ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը հայտարարել է, որ Սիրիայում ընթացիկ հակամարտության զոհերի թիվը հասել է ավելի քան 33 հազարի: Տեղեկացնում է Aljazeera-ն:
Ֆելտմանը նշել է, որ ընթացիկ հակամարտությունը վերջին ամիսներին ավելի կատաղի է դարձել: Պաշտոնյան հավելել է, թե սիրիական ժողովրդի տառապանքները ցույց են տալիս, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով:
«Մեր առաջնահերթությունը հակամարտության խաղաղ քաղաքական լուծումն է», – նշել է Ֆելտմանը:
Հիշեցնենք, որ հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թ-ի մարտից: