Սիրիայում արդեն 5000 մարդ է զոհվել

8

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Նեյվի Պիլլայը դատապարտել է սիրիական խռովությունները: Վերջինիս զեկույցի համաձայն, երկրում խռովությունների արդյունքում զոհվել է գրեթե 5000 սիրիացի, ովքեր դարձել են հակակառավարակն ցույցերը ցրելու զոհ:

Երեքշաբթի զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: ՄԱԿ-ի ԱԽ 2 անդամները՝ Մոսկվան և Պեկինը խուսափում են դատապարտել Սիրիային:

Իսկ Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելլեն կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին աջակցել ՄԱԿ – ի բանաձևը, որը վերաբերվում է Սիրիային:

Սիրիայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ, բայց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները արդեն տեղի են ունեցել: Բայց ընդդիմությունը կոչ է արել, որ կբոյկոտի ընտրությունների արդյունքները:

Իրավիճակը սրվում է ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում հաճախակի պայթյունների պատճառով: