Իրավապաշտպանների տեղեկություններով` սահմանամերձ բնակավայրերում խաղաղ բնակիչների նկատմամբ սիրիական զորքերի բռնությունների արդյունքում մարդիկ ստիպված են եղել հատել սահմանը եւ անցնել Լիբանան:
Մոտ 12 հազար սիրիացի էլ անցած մի քանի շաբաթների ընթացքում փախել է Թուրքիա:
Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ այսօր հավաքվելու է Դամասկոսում` քննարկելու մարտին երկրում սկսված ճգնաժամից դուրս գալու հարցը: