Սիրիային քաղաքացիական պատերազմ է սպառնում

6

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Սիրիային սպառնացող տոտալիտար քաղաքացիական պատերազմի մասին` հավելելով, որ Ասադի կառավարությունը չի կատարում Քոֆի Անանի նախագիծը, ինչը այս պահին միակ իրական առաջարկն է հանդիսանում: Հայտնում է EuroNews-ը:

Հերթական մասսայական սպանություններից հետո իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց վրա են մեղքը բարդում: “Քաղաքացիական պատերազմը ողբերգական հետքեր կթողնի, ինչպես Սիրիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի վրա”,- ասել է Պան Գի Մունը:

Քոֆի Անանն էլ իր հերթին, ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է անում ճնշում գործադրել Դամասկոսի վրա և հայտարարում է հնարավոր կոնտակտային մի խմբի մասին, ով կարող է երկու կողմի վրա էլ ազդել: Իսկ ԱՄՆ-ն այս պարագայում պահանջում է վճռականորեն գործել, Ռուսաստանը` նախկինի պես պնդում է հարցի քաղաքական լուծման մասին: