Սիրիահայերը ՀՀ անձնագիր են ստանում

90

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվում է սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար:

Դեսպանն ընդգծել է նաև, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական և հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն և խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:
Առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը: