Սիլվա Համբարձումյանը, ով հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն ծեծել է, այժմ գտնվում է Հատուկ Քննչական ծառայությունում:
Գործարարը հրավիրվել է ՀՔԾ օրերս արած իր հայտարարությանհամար:
Հիշեցնենք, որ Համբարձումյանը հայտարարել էր, որ իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից Սյունիքի մարզպետը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, որն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: