Սերյան Օհանյանն այցելեց Վահե Ավետյանի տուն

19

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ծեծկռտուքի հետևանքով մահացած զինվորական բժիշկ, ՀՀ ԶՈՒ մայոր Վահե Ավետյանի տուն, ցավակցել զոհվածի ընտանիքի անդամներին: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի բաժինը:

Հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ծեծի էր ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ով տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Ավետյանի մոտ ախտորոշվել էր ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա: Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է հունիսի 29-ին: Տուժել էին նաեւ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիս 2-ին` ժամը 14:00-ին: