Սերժ Սարգսյանն ինչքան ուզի կխփի…

16

Նախընտրական քարոզարշավն, իրավամբ, շոու է իր բոլոր 8 մասնակիցներով, իսկ շոուի իր մասն ապահովում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Ասես նախագահը ձանձրալի ընտրությունների անեկդոտը լինի: Ամեն օր մի արկած: Դե իհարկե, արկածներից ամենազավեշտալին Չեբուրաշկան էր իր բոլոր սերիաներով: Հետաքրքիր է՝ ով է այդ տիկնոջն ուղղորդում ելույթների հարցում: Իսկ մի՞գուցե Չեբուրաշկան է դարձել Սարգսյանի ելույթների աղը: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ իհարկե, Չեբուրաշկան չէր կարող լինել նախագահի >, քանզի մնացյալ համեմունքներն ավելացրեց հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, իր > արտահայտությամբ: Հավանաբար այս արտահայտությունը սահամանեց բոլոր ռեկորդները, և միգուցե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում անգամ այդքան > գաղափար չէր արտահայտել, որքան այս մեկն էր:
Բայց չէին լռել բուռն քննարկումները, երբ նախագահը մեզ տխուր չթողեց և ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կրկին խոսեց Չեբուրաշկան, և մենք բոլորս իմացանք Սերժ Սարգսյանի գաղտնիքը, պարզվում է՝ նա երիտասարդ տարիներին կրակ է եղել, այ քեզ բացահայտում: Բոլորս մի կուշտ ծիծաղեցինք, իհարկե նախագահի հետ, մի փոքր տատանվեցինք, թե իրոք, Սարգսյանը կրակ է եղել, թե ոչ ու մի քանի օր հանդարտվեցինք:

Բայց արի ու տես կրկին անեկդոտ, հիմա էլ նախագահը վստահեցնում է, որ ինչքան ուզեն էտքան տոկոս կխփեն: Մենք բնականաբար զարմանում ենք, բայց ոչ թե տոկոսների խփելու, այլ նախագահի ֆուտբոլային տրամադրության վրա և աստիճանաբար համոզվում, որ Սերժ Սարգսյանի ոչ տոկոսներին, ոչ էլ տրամադրությանը ոչ ոք չի կարող խփել: