ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հարցում առաջընթաց կգրանցվի արդեն սեպտեմբերին՝ Վարշավայում կայանալիք հանդիպման ժամանակ:
Էշթոնը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին դիմելով, նշել է, որ Միությունը պատրաստ է ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքներին սատարելու իր ջանքերը։
Վերջինիս խոսքով` ԵՄ-ն պետք է սերտորեն աշխատի Հարավային Կովկասի տարածաշրջանում զգալի դեր ունեցող խաղացողների, ինչպես օրինակ, Թուրքիայի հետ։