Սենդին 88 ամերիկացու կյանք է խլել

11

Սենդի փոթորիկը 88 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում: Փոթորկի հարվածից 157 մարդ է զոհվել՝ 67-ը Կարիբյան կղզիներում և երկուսը Կանադայում: ԱՄՆ-ում զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորքի նահանգում:
Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 4 մլն ԱՄՆ բնակիչ, այդ թվում 500 հազարը Նյու Յորքում:

Սենդին ԱՄՆ-ին ավելի քան 50 մլրդ դոլարի վնաս է հասցրել այս մի քանի օրերի ընթացքում, մինչդեռ փորձագետները կարծում էին, որ վնասը 20 միլիարդը չի գերազանցի: