Սենդիի զոհ են դարձել 16 մարդ: Փոթորկի արդյունքում հարավային Մանհեթնը մնացել է առանց էլեկտրականության: Իսկ Նյու Յորքի առանձին շրջաններում շուրջ 1 մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից: Ընդհանուր հաշվով առանց էլեկտրականության մնացել են ԱՄՆ-ի 3 մլն բնակիչ:
Արևմտյան ափին խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը, հետաձգվել են ավելի քան 15 հազար ավիաչվերթներ: Մեծ քաղաքներում փակ են կամուրջները, ջրով է լցվել մետրոն: Փորձագետների հաշվարկով Սենդին ԱՄՆ-ին կարող է հասցնել շուրջ 20 մլրդ դոլարի վնաս և վնասել ավելի քան 60 մլն ամերիկացու: