Սեյրան Օհանյանը ընդունել է Յուրի Զուբակովին

7

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Սեյրան Օհանյանը և Յուրի Զուբակովը գոհունակությամբ են արձանագրել, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանը: