Սեդրակյանի փաստաբանը բողոքարկել է

2

Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը վերաքննիչ բողոք է այսօր ժամը 16.30-ին ներկայացրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։ Սեդրակյանը ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը ու հաժարվում է ցուցմունքներ տալ: