Ֆրանսիացի 2 հայտնի իրավաբաններ` Ժակ Վերժեն և Ֆրանսիայի նախկին արտգործ նախարար Ռոլան Դյուման Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտնել են, որ մտադիր են Ֆրանսիայի նախագահ Նիկոյա Սարկոզիի դեմ գործ հարուցել` մարդկության դեմ արված հանցագործությունների համար: Այս մասին հաղորդում է «Ֆրանց-Պրեսը»:
Փաստաբանները նշել են, որ ՆԱՏՕ-ի, այսպես ասած, խաղաղ բնակիչներին պաշտպանելու գործընթացը սպանում է հենց այդ նույն խաղաղ բնակիչներին: Իսկ Վերժեն հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները «մարդասպաններ են» և որ ֆրանսիական հանրապետությունը ղեկավարվում է «դուրսպրծուկների և մարդասպանների» կողմից:
Փաստաբանները մտադիր են իրավաբանական գործընթացները սկսել այսօրվանից: