Հոկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանդիսավոր կերպով կբացվի Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը:
Հրապարակում Նիկոլա Սարկոզին հանդես կգա ելույթով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին:
Ֆրանսիայի նախագահի ելույթի հայերեն թարգմանությունը կհեռարձակվի մեծ էկրանի վրա,-հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: