Սահմանադրական դատարանը մերժեց Հովհաննիսյանի և Ղուկասյանի դիմումները

14

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի միասնական կարգով ներկայացված դիմումները, որոնցով պահանջվում էր անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները և «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը։

Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի 62 Ա որոշումը, թողնել ուժի մեջ: Դատարանը հայտարարեց, որ ՀՀ սահմանադրության սույն որոշումը վերջնական է:

Միաժամանակ, Սահմնադրական դատարանը անվավեր ճանաչեց թիվ 17/05 ընտրատեղամասի արդյուքները՝ հիմնվելով հայցվոր կողմի բերված փաստերի վրա: Այսպիսով դատարանը զրոյացված ճանաչեց տվայլ ընտրատեղամասի արդյունքները: