Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջը կոտրել են

10

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը հաքերների կողմից հարձակման է ենթարկվել: Վրաստանի նախագահի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ էջը մի քանի ժամ չի գործել: Նրանց համոզմամբ` նախագահի էջը փակվել է այն ժամանակ, երբ 1000-ավոր բողոքներ են եկել էջի վրա: Հետո պարզվել է, որ այդ բողոքները կեղծ են եղել և պարունակել են վիրուսներ: Վրաստանի անվտանգության խորհուրդը հաքերային այս հարձակումը կապում է նաև Նիկոլա Սարկոզիի հոկտեմբերի 7-ին Վրաստան ժամանելու հետ: Նրանք հայտնում են, որ հենց այդ էջի միջոցով է Սարկոզին ուղիղ միացմամբ դիմելու վրացի ժողովրդին, որը տեղի է ունենալու Թիֆլիսի Ազատության հրապարակում:

Նշենք, որ կայքը մի քանի ժամից հետո վերականգնվել է: