Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել` երկուշաբթի օրը երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
Սաակաշվիլին նշել է, որ «Վրացական երազանք» դաշինքը լուրջ առավելություն է ստացել ընտրություններում, եւ այժմ խորհրդարանական մեծամասնությունը պետք է նոր կառավարություն ձեւավորի։
«Որպես նախագահ` ես կաջակցեմ խորհրդարանին աշխատանքները սկսելու, նոր նախագահ ընտրելու եւ նոր կառավարություն ձեւավորելու գործում», – ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին ասել է, որ այժմ անցնում է ընդդիմություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին Սահակաշվիլիի համար, քանի որ հաղթող կուսակցությունը կկազմի խորհրդարանական մեծամասնությունը, իսկ 2013-ին Վրաստանը կդառնա խորհրդարանական երկիր: