Ռուս 11 լտեսներ ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա են արտահանել Ռուսաստան

23

Ինչպես հայտնում է Նյու Յորքի «Հետաքննությունների դաշնային բյուրոն», Նյու Յորքի Բրուքլինի շրջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 11 կասկածյալի Ռուսաստան անօրինական ռազմական տեխնիկա արտահանելու համար: Բրուքլինի դատախազի հայտարարության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են միկրոէլեկտրոնային դետալների արտահանման մեջ: Նշվում է, որ այդ դետալները գտնվում են կառավարության ուժեղ վերահսկողության տակ, քանզի դրանք հնարավոր է կիրառել բազմաթիվ ռազմական համակարգերի մեջ: Փաստաթղթում նշվում է, որ միկրոէլեկտրոնիկան, ենթադրվում է, որ տրամադրվել է Ռուսաստանի հետախուզական և ռազմական կառույցներին:

Ինչպես ասվում է դատախազության նյութերի մեջ, գլխավոր մեղադրյալը “Ռուսաստանի կառավարության լրտես” 46-ամյա ԱՄՆ-ի քաղաքացի Ալեքսանդր Ֆիշենկոն է, ով գլխավորում է ամերիկյան Arc Electronics ընկերությունը և Մոսկվայում գրանցված Arex System ընկերությունը: Ֆիշենկոն ունի և’ ԱՄՆ-ի, և’ Ռուսաստանի անձնագիր, նրան սպառնում է մաքսիմալ` 55 տարվա ազատազրկում: Կազմակերպիչների եռյակում են նաև Ալեքսանդր Պոսոբիլովը և Վիկտորիա Կլեբանովան, ովքեր կազմակերպությունում զբաղեցնում են առանցքային պաշտոններ:

Ինչպես ճշտում են ամերիկյան ԶԼՄ-ները, «Հետաքննությունների դաշնային բյուրոն» ներկայումս ձերբակալել է 11 կասկածյալից միայն 8-ին, նրանցից 3-ը դեռևս ազատության մեջ են:

Սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքում է մեղադրյալնների կապը ռուսական հետախուզության հետ: