Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը Մոսկվայում տեղի ունեցած «Չճանաչված պետություններոի եվրասիական հեռանկարներն ու քաղաքական, հումանիտար և տնտեսական խնդիրների կարգավորումը» փորձագիտական լսումների ընթացքում, խոսել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակի և սպասվելիք փոփոխությունների մասին: Տեղեկացնում է Regnum-ը:
«Ես չեմ բացառում, որ հեռանկարում Մոսկվան և Թեհրանը հնարավոր է գնան Ղարաբաղի անկախության ճանաչմանը,-ասել է Տարասովը, հավելելով,- Սակայն «երկու Հայաստանների» հայտնվելու ֆենոմենը կարող է ուղեկցվել միայն, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում:
Ավելին, ես չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ Անդրկովկասում «հայկական կենտրոնը» Երևանից կտեղափոխվի Ստեփանակերտ: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ներկայումս ձևավորվում է անդրկովկասյան ուղղվածություն դեպի Իրանի արտաքին քաղաքականություն, որը մոտ ապագայում քիչ անակնկալներ չի մատուցի: Եվ միայն դրանից հետո, ինչպես նաև Մերձդնեստրի անկախության ճանաչումից հետո, հնարավոր է ձևավորել, ավելի շուտ, իմ կարծիքով նպատակաուղղված կլիներ վերականգնել Ղարաբաղի և Մերձդնեստրի միավորման գործընթացը չճանաչված պետությունների դաշինքում: Ժամանակին այս գործընթացն ընթանում էր: Այն ժամանակ Ղարաբաղը դուրս եկավ այդ դաշինքից, բայց հիմա կարելի է ենթադրել դիրքորոշումները, քանի որ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչմամբ Հայաստանի նոր կենտրոնն է առաջ գալիս, և ծնվում է նոր աշխարաքաղաքական պատկեր` Ռուսաստանի ներկայության տարբերակով:
Հաջորդ լուրջ հարցը. ում հետ պետք է կիսվենք, իսկ մենք ստիպված ենք լինելու «կիսել» Անդրկովկասը: Իրանի՞, թե՞ Թուրքիայի հետ: Ո՞ւմ հետ է ավելի նախընտրելի: Անկեղծ ասած, առավել նպատակահարմար է երևում Իրանի տարբերակը»: