Հունվարի 9-ին Մոսկվայի հարավարևմտյան հատվածում գտնվող իտալական ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժել են նաև հայեր:
Պայթյունն արձանագրվել էր ռեստորանի աշխատակիցների կողմից գազի շահագործման անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Միջադեպի հետևանքով զոհվել էր երկու անձ, tշուրջ 39 մարդ տուժել է, իսկ նրանցից 32-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր հիվանադանոց:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` տուժել են` 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանը, ռեստորանի աշխատակից 36-ամյա Եղոյան Սիրանուշը, ինչպես նաև, ենթադրաբար, մեկ ընտանիքի անդամներ Նիկա, Վիկտորիա և Սվետլանա Աղաջանովաները: