ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի նոր ղեկավարության հետ երկխոսել, բայց միայն հաշվի առնելով աշխարաքաղաքական իրողություններն ու որոշումները կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հետ, որոնք ընդունել է Ռուսաստանը:
«Ես մի ժամանակ ասել եմ, որ ես, միակը, ում հետ պատրաստ չեմ մեկ սեղանի շուրջ նստել Միխայիլ Սաակաշվիլին է: Նա պատերազմ է սկսել, հանացագործություն է կատարել: Հանցագործություն նախ և առաջ վրացի ժողովրդի հանդեպ, ուրիշ ժողովուրդների հանդեպ, մեղավոր է քաղաքացիների մահվան մեջ: Այժմյան վարչապետը արդեն քաղաքական գործիչների մեկ ուրիշ սերնդի ներկայացուցիչ է, տեսնենք նրա իրական գործողությունները»,- ասել է Մեդվեդևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, Վրաստանից ազդանշաններ են դուրս գալիս, որ լավ կլինի հարաբերությունները հարթել, դեռևս ոչ դիվանագիտական մակարդակով, և Ռուսաստանը ուշադիր է այդ ազդանշանների հանդեպ:
«Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ վերականգնվի հումանիտար համագործակցությունը, ինքնաթիռները դեռևս թռչում են, կապը մարդկանց միջև, փառք աստծո, շարունակվում է, մշակութային կապերը պահպանվել են, առևտրա-տնտեսական հարաբերությունները նույնպես կարող են վերականգնվել….Սա ամենահեշտ ճանապարհը չէ, բայց Ռուսաստանը միշտ ասել է, որ պատրաստ է երկխոսել Վրաստանի նոր ղեկավարության հետ, բայց իհարկե, հաշվի առնելով աշխարաքաղաքական իրողություններն ու որոշումները կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հետ, որոնք ընդունել է Ռուսաստանը»,- հայտարարել է նա: