Ռուսաստանը դեմ է տարածաշրջանը ապակայունացնող ցանկացած գործողության

5

Ռուսաստանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կարող են ապակայունացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Trend գործակալությունը հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը վերաբերող հարցին:

«Այս հարցի կապակցությամբ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշում, որի անդամ է հանդիսանում նաև Ռուսաստանը: Ցանկացած գործողություն, որ կարող է առաջացնել ապակայունացում, անընդունելի է»,- ասել է դեսպանը:

Դեսպանն ասաց. «Ռուսաստանը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցողներից մեկը և համանախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը համարվում է կարգավորման գլխավոր գործիքներից մեկը»:

«Ռուսաստանի փորձում է հասկանալ խնդիրը, և նախագահ Վլադիմիր Պուտինի հիանալի գիտի հիմնախնդիրը: Նա տեղեկացված է բանակցությունների ընթացքի մասին»,- ասել է Դորոխինը: