Ռաֆֆի Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը

7

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի և նա կզրկվի մանդատից: