Ռատկո Մլադիչի ձերբակալությունը ողջունելի է

6

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ողջունել է Սերբիայի իշխանությունների կողմից ձերբակալված բոսնիացի սերբերի նախկին բանակային առաջնորդ, ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող գեներալ Ռատկո Մլադիչի ձերբակալությունը:

«Միանալով Միացյալ Նահանգների ու աշխարհի բոլոր հայերին, ողջունում ենք ցեղասպանություն իրականացման մեջ մեղադրվող գեներալ Մլադիչի ձերբակալության փաստը», – հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը:

«Տարբերությունը Թուրքիայի և Սերբիայի միջև Ցեղասպանության ընդունման հարցում չէր կարող էլ ավելին լինել: Ի պատիվ Սերբիայի կառավարության, նա խոստովանել է ճշմարտությունն իր պատմության մասին` ընդունելով անցած հանցագործությունների բարոյական ու իրավական պատասխանատվությունը, մինչդեռ Թուրքիան, ամերիկյան կառավարության աջակցությամբ, շարունակում է խույս տալ ճշմարտությունից ու փախչել Հայոց Ցեղասպանության բարոյական նյութական պատասխանատվությունից», – ասված է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի հայտարարությունում: