ՌԴ-ն Ղարաբաղյան հարցով 2012-2013-ին առաջընթաց է սպասում

8

Ռուսաստանը հույս ունի, որ 2012-2013 թթ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի,- «Голосу России»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Սա չափազանց բարդ, խառնաշփոթ հարց է, որն իր արմատներն ունի, իր պատմությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը պետք է կենտրոնացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ: Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ-ի մեր մտերիմ գործընկերներն են: Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և’ Երևանի, և Բաքվի հետ, և իրականում անում ենք հնարավորինս ամեն բան Ղարաբաղյան հարցով կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»: