ՌԴ կարևորությունը ԼՂՀ կարգավորման հարցում դժվար է գնահատել

5

Ռուսաստանի ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Ռուսաստանի նախագահի անձնական միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում, կարևոր մաս է կազմում հակամարտության լուծման որոնման փուլում:

Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը ռուսական «Կոմերսանտ» պարբերականում տպագրած հոդվածում:

«Հեշտացնել լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորումը միաժամանակ տարծքներում չթողնելով հետագա լարվածության սրացումներ` դա ևս մեկ գերակա ուղղություն է աշխատանքի մեջ» ,- գրել է Զանյերը` նշելով, որ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի գլխավոր անդամների դիրքորոշումները համընկնում են:

Նա գտնում է, որ ձեռքբերված վստահությունը , ինչպես նաև հաշտության հիմքերը անհրաժեշտ պայման են հանդիսանում ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների լուծման գործընթացում զգալի առաջընթացի հասնելու համար: «Ռուսաստանի ակտիվ մասնակցության կարևորությունը այս հակամարտությունների համար լուծման ճանապարհներ որոնելիս դժվար է գնահատել» ,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: