ՌԴ խորհրդարանի վերին պալատը ընդունեց «Դիմա Յակովլևի օրենքը»

13

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը միաձայն ընդունել է «Մագնիտսկու օրենքի» պատասխանը՝ ընդունված Պետդումայի կողմից դեկտեմբերի 21-ին, գրում է Известия-ն:

Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Դիմա Յակովլևի օրենքի» նախագիծի ստորագրման պարագայում՝ 2013-ի հունվարի մեկից ամերիկացիները չեն կարողանա ռուսաստանյան մանկատներից երեխաներ որդեգրել:

Դրա հետ մեկտեղ, ռուսաստանցիների իրավունքները ոտնահարած և «սև ցուցակներում» հայտնված ԱՄՆ քաղաքացիների համար մեկընդմիշտ կփակվի մուտքի հնարավորությունը Ռուսաստանի տարածք, իսկ նրանց ամբողջ ունեցվածքը կբռնագրավվի՝ հօգուտ Ռուսաստանի:

Պարբերականը գրում է, որ սենատորներից ոչ մեկը դեմ չի արտահայտվել աղմուկ բարձրացրած նախագծին: