Ջրային մոտոցիկլետը շրջվել է

22

Օգոստոսի 3-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 18.45-ին Սևանա լճի «Հարսնաքարի» լողափից 14 մ հեռավորության վրա շրջվել է ջրային մոտոցիկլետ, իսկ վարողը և ուղևորը ընկել են ջուրը: Լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ժամը 19.05-ին ջրից դուրս են բերել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ 1969թ. ծնված Ա. Հովհաննիսյանին և Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Դ. Մարությանին, որոնց ցուցաբերվել է 1-ին բուժօգնություն: