Ջահերով երթ՝ ապրիլի 23-ին

65

Ապրիլի 23-ին Դաշնակցությունը Երևանում ջահերով երթ կանցկացնի:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կայացրած որոշմամբ, ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանի կողմից ապրիլի 23-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքի և ժամը 20.30-ից Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի փողոց -Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթի անցկացում, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Երթը սկսվում է ընթացքում Ազատության հրապարակից, որտեղ այրվում է Թուրքիայի պետական դրոշը: