ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլիը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: «Նա այս երկրի հանդեպ շատ ջերմ զգացմունքներ է տածում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը միմյանց հետ շատ լավ ու վաղեմի հարաբերություններ ունեն»,- ընդգծել է բանախոսը: