Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Անատոլի Սերդյուկովին։
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, նոր պաշտպանության նախարար է նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն։Շայգուն հաղորդել է, որ նախագահի առաջարկն իր համար անսպասելի է եղել:
Մինչև պաշտոնանկությունը, Սերդյուկովը ներգրավված է եղել նախարարությանը ենթակա «Օբորոնսերվիս» ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ։ Ընդհանուր առմամբ 3 մլրդ. ռուբլի ծավալի հասնող խարդախություններ են իրականացվել: Խուզարկում է կատարվել նաև Սերդյուկով մտերիմ (որոշ աղբյուրների համաձայն՝ սիրուհի) Եվգենիա Վասիլյևայի տանը։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, մեծ հավանականություն կա, որ Սերդյուկովին նունպես կհարցաքննեն: