Պուտինը շնորհավորել է

17

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Զգալի հաջողություններ ենք արձանագրել առեւտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, տրանսպորտային, մշակութային համագործակցության ոլորտներում: ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ բազմակողմ ձեւաչափերում ամրանում է մեր կառուցողական փոխգործակցությունը: Վստահ եմ, որ հայ-ռուսական գործընկերային կապերի հետագա զարգացումը լիովին համահունչ է մեր ժողովուրդների հիմնարար շահերին եւ ընթանում է Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հունով»: